Մեր ամենացածր մածուցիկությամբ և մեխանիկական դեգրադացիայի (shear) նկատմամբ առավել կայուն լիովին սինթետիկ ավտոմատ տրանսմիսիոն յուղը (ATF): Նախատեսված է Dexron-VI®, Mercon®SP, Mercon®LV, Honda DW-1, Toyota WS և ZF (6 և 8 աստիճան փոխանցման տուփեր) հեղուկների պահանջները բավարարելու համար՝ ապահովելով բացառիկ ջերմային կայունություն ժամանակակից ավտոմատ և մեխանիկական փոխանցման տուփերում:
«Red Line» լիովին սինթետիկ «D6 ATF»-ը «D4 ATF»-ի ավելի ցածր մածուցիկությամբ տարբերակն է և նախագծված է CAFE թեստավորման ընթացքում վառելիքի ավելի արդյունավետ տնտեսում ապահովելու համար: Dexron VI-ը պահանջում է այլ մոտեցում, քան ATF-ի ավանդական բանաձևերը: 7.5 cSt մածուցիկությամբ հեղուկից սկսելու և օգտագործման ընթացքում մինչև 5.5 cSt կորուստ թույլ տալու փոխարեն՝ Dexron VI հեղուկը պահանջում է 6.4 cSt-ից ցածր ելակետային մածուցիկություն և վերջնական անկում՝ ոչ պակաս, քան 5.5 cSt: Red Line D6-ը նվազում է մինչև ոչ պակաս, քան 6.1 cSt: Քանի որ օգտագործումից հետո այս հեղուկների վերջնական մածուցիկությունը նման է, Dexron VI հեղուկները կարող են օգտագործվել այնտեղ, որտեղ նախկինում հանձնարարվում էր Dexron III (բացառությամբ որոշ մեխանիկական փոխանցմանատուփերի, ինչպես նշում են մեր հաճախորդները):
D6 ATF-ն ապահովում է նաև ատամնանիվների զգալիորեն բարելավված պաշտպանություն և համապատասխանեցված է GL-4 պաշտպանության մակարդակին: Շփման հավասարակշռված բնութագրերը նպաստում են սահուն և կայուն փոխանցումներին՝ յուղի փոխարինման ավելի երկար միջակայքերի ընթացքում: Նավթային հիմքով (հանքային) ATF-ների համեմատությամբ դրա բարձր կայունությունը թույլ է տալիս աշխատել բարձր ջերմաստիճանային ռեժիմներում՝ առանց փականների և կցորդման (clutch) դետալների վրա լաքային նստվածքների առաջացման, ինչը կարող է հանգեցնել փոխանցմանատուփի խափանմանը:
Հարմար փոխարինիչ է հետևյալ ստանդարտների և յուղերի համար․
Aisin Warner AW-1
ATF 134
BMW ATF 3
BMW ATF 3+
BMW/Mini 83 22 0 142 516 (M-1375.4)
BMW/Mini 83 22 2 152 426 (M-L12108)
BMW/Mini 83 22 0 432 807
BMW/Mini 83 22 0 397 114
BMW/Mini MTF-LT-3
BMW 83 22 2 289 720
BMW 83 22 2305 397
Chrysler/Dodge/Jeep ZF 8/9 Speed
Chrysler/Dodge/Jeep 68157995AA
Chrysler/Dodge/Jeep 68157995AB
Chrysler/Dodge/Jeep 68218925AA
Chrysler/Dodge/Jeep 68218925AB
Chrysler/Dodge/Jeep 68218925GA
Ford Mercon® SP
Ford Mercon® LV
Ford WSS-M2C938-A
Ford XT-10-QLV
Ford XT-10-QLVC
Ford XT-10-DLV
GM Dexron® VI
Honda/Acura ATF-DW1
Honda/Acura Acura Type 3.0
Hyndai/Kia SP-IV
Jaguar/Land Rover Shell M-1375.4
MB 236.12
MB 236.14
MB 236.41
MB 722.9
MB Fuchs ATF 3353
MB NAG-2
Mitsubishi Diamond SP-IV
Mitsubishi Diamond Queen ATF J2
Mitsubishi Diamond Queen ATF J3
Nissan/Infinity 999MP-MTS00P
Nissan/Infinity NissanMatic S
Shell L12108
Shell 3403 M115
Subaru SOA635047
Toyota/Lexus JWS 3324
Toyota/Lexus NWS-9638
Toyota/Lexus Toyota Type WS
VW/Audi G 055 005
VW/Audi G 055 540
VW/Audi G 060 162
Volvo 31 256 774
Volvo 31 256 775
ZF Lifeguard 6/6 PLUS 8
ZF 6/8